News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ելիսեյան պալատ հրավերը սովորաբար պարկեշտության եւ պաշտոնականության զգացումներ է առաջացնում ցանկացած աստիճանի այցելուի մոտ: Սակայն դա չի վերաբերում Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, գրում է AFP-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամնանակ, որին Ջոնսոնը համառորեն դիմել է որպես «մոնսենյոր նախագահ» («Monsieur le President»), բրիտանացի վարչապետը կատակել եւ ձեռքերն է թափահարել: Ավելին՝ նա ցուցադրել է իր կոշիկի ներբանը՝ ոտքը դնելով սեղանի եզրին: Այս դրվագը դարձել է Մակրոնի հետ ընդհանուր կատակի մաս, որն ի սրտե ծիծաղել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել