News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտրողները նախընտրում են բարձրահասակ քաղաքական գործիչներին՝ նրանց ավելի հարմար համարելով ղեկավարության համար։ Բայց համաշխարհային առաջնորդների հասակը տատանվում է 180-ից 160 սանտիմետրի սահմաններում։

Համաշխարհային առաջնորդները միշտ չէ, որ տեղեկացնում են իրենց հասակի մասին, ուստի նրանց հասակը գնահատում են, երբ նրանք կանգնում են կողք կողքի կամ հանրածանոթ այլ մարդկանց կողքին, որոնց հասակը հայտնի է։

Որոշ համաշխարհային առաջնորդներ ջանում են որքան հնարավոր է ավելի բարձրահասակ երեւալ, քան կան, դրա համար նրանց իրական հասակը կարող է զարմանք առաջացնել։

Business Insider-ը համեմատել է 13 համաշխարհային առաջնորդների հասակը՝ ամենացածրահասակներից մինչեւ ամենաբարձրահասակները։

Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ.Հիգինսի հասակը 160 սանտիմետր է։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ 170-ից 163 սանտիմետր։ Հաճախ տեղեկացնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հասակը 170 սանտիմետր է, բայց պարզ չէ, թե որտեղից է վերցվում այդ ինֆորմացիան։ Կիմ Չեն Ընը ավելի ցածրահասակ է թվում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինից (164 սմ)։ Սակայն փորձագետները կարծում են, որ Կիմը հատուկ կոշիկ է հագնում ավելի բարձրահասակ երեւալու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 165 սմ է։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը՝ 170 սմ։

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը 170 սանտիմետր հասակ ունի։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ 173 սմ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ավելի բարձրահասակ է իր բոլոր նախորդներից. նրա հասակը 175 սանտիմետր է։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հասակը 175 սմ է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ 183 սմ։

Կանադայի վարչապետը՝ 188 սմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ 191-ից մինչեւ 188 սմ։

Թրամփը հաճախ ծաղրել է քաղաքական գործիչներին այն բանի համար, որ նրանք իրենից ցածրահասակ են։ Թրամփի պաշտոնական բժշկական եզրակացությունը նշում է, որ նրա հասակը 191 սանտիմետր է, բայց նախկին վարորդական իրավունքում նշված է 188 սմ։

Ամենաբարձրահասակը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն է՝ 198 սմ։ Թեեւ Սերբիան գլոբալ ֆինանսական եւ քաղաքական ազդեցություն չունի, ինչպես Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, բայց կարող է պարծենալ ամենաբարձրահասակ առաջնորդով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ