News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հրաժարվել է օտարերկրյա օգնությունը 4 մլրդ դոլարով կրճատելու պլանից՝ շրջանցելով Կոնգրեսը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ հենց նախագահ Դոնալդ Թրամփն է որոշել հրաժարվել այդ մտադրությունից։ Այդ քայլը Սպիտակ տան ուղեգծի հերթական փոփոխությունն է քաղաքական կարեւոր ճակատում, կարծում է CNN-ը։

Օտարերկրյա օգնության չեղարկման ծրագրված փաթեթը բախվել է երկու կուսակցությունների օրենսդիրների դիմակայությանը։

«Նախագահը հստակ հասկանալ տվեց, որ մեր օտարերկրյա օգնությունը չափազանց մեծ է, եւ մենք պետք է իմաստուն տնօրինենք ամերիկյան փողերը, ուստի նա խնդրել է վարչակազմին՝ գտնել տարբերակներ ծախսերը կրճատելու համար։ Ակնհայտ է, որ Կապիտոլիումում կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում մասնակցել վատնողական ծախսերի զսպմանը»,- ասել է պաշտոնյան։

Թրամփի վարչակազմը ձգտում է կրճատել անօգուտ ծախսերը եւ օտարերկրյա օգնությունն ավելի կախյալ դարձնել ԱՄՆ քաղաքականության աջակցությունից։ Սպիտակ տան պաշտոնյաները կարծում էին, որ իրենք իրավունք ունեն չեղարկել արդեն հատկացված միջոցները՝ առանց Կոնգրեսի հավանության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ