News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 23-ին, ժամը 08:56-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ դեռ երեք օր առաջ բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է 140 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի մակերեսը կազմել էր մոտ 10 հա, այնուհետեւ կրակը տարածվել է՝ հասնելով մինչեւ 100 հա՝ ներառելով նաեւ անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր եւ թփուտներ):

Օգոստոսի 21-ին, ժամը 14:26-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար, ինչպես նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5 եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:

Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին վերսկսվել էին ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող եւ գյուղի 10 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում այրվում էր մոտ 115 հա խոտածածկույթ եւ 25 հա անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր եւ թփուտներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել էր հերթապահություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ