News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4-ական, սպանության սպառնալիքի եւ պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերք առգրավելու, կաշառակերության եւ ռադիոակտիվ նյութեր ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մանվել Գրիգորյանը պատրաստ է իր գույքերի վարձակալությունից ստացված գումարները փոխանցել դատարանին
Միջնորդեցին Մանվել Գրիգորյանին պատկանող գույքերի տիրապետման իրավունքը տալ երրորդ անձին...
Մանվել Գրիգորյանին դարձյալ չէին բերել դատարան. նիստը շարունակվում է (ուղիղ)
Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն...
«Այս պահին դրությամբ ես գիտեմ այնքան, որքան դուք». Ավինյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին
Այդ առումով որեւէ եզրակացություն չունեմ եւ չեմ կարող ունենալ...
Հայկ Հարությունյանի հետ դեպքի վայրում գտնվող անձը հարցաքննվել է. ի՞նչ է նա ասել
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը...
Իրանի քաղաքացին իր բեռնատարով բախվել է նախորդ վթարի վայրում հերթապահող հրշեջ «ԿամԱԶ»-ին. կա վիրավոր (ֆոտո)
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը...
Վթար Լենինգրադյան փողոցում. բախումից հետո «Մերսեդեսը» բռնկվել է եւ լրիվ մոխրացել. Կան վիրավորներ (ֆոտո)
Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ...