News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի Գերագույն դատարանը երկարացրել է հատուկ որոշման ժամկետը, որը Չել Լապ Կոկ օդանավակայանում բողոքի ակցիաների անցկացման ժամանակավոր արգելք է սահմանում, հաղորդում է RTHK ռադիոկայանը:

«Օդակայանի նորմալ աշխատանքը խիստ կարեւոր է Հոնկոնգի միջազգային հեղինակության եւ բիզնեսի շահերի ապահովման համար», - ասել է դատավոր Ուիլսոն Չանը:

Այս միջոցը ձեռնարկվել է դեմոկրատամետ ակտիվիստների կողմից իրականացվող նոր ակցիայի նախօրեին, որը կոչված է խափանելու տրանսպորտի աշխատանքը, որն գործում է օդանավակայանի եւ քաղաքի միջև:

Սոցիալական ցանցերում և մեսենջերներում  տարածվում են շաբաթ զանգվածաբար ավտոբուսներով, գնացքներով, տաքսիներով եւ մեքենաներով օդանավակայան ուղեւորվելու կոչերը՝ տրանսպորտային համակարգի գերծանրաբեռնվածություն ստեղծելու համար:

Ուղեւորներին խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն 3 ժամ առաջ:

Անցյալ շաբաթվա վերջին ցուցարարները արգելափակել էին նաեւ մեկնման սրահը, ինչը  հարյուրավոր թռիչքների չեղարկման էր հանգեցրել: Անվտանգության նկատառումներից ելնելով`  օդանավակայանի ղեկավարությունը նախորդ չորեքշաբթիից մեկնման և ժամանման սրահների մուտքի սահմանափակումներ է սահմանել՝  տերմինալ ներս թողնելով միայն տոմսերով ուղեւորներին և անձնակազմին: Շենքի բոլոր մուտքերի մոտ պատնեշներ եւ հսկիչ կետեր են գտնվում: Մուտք գործելու  համար անհրաժեշտ է ներկայացնել  առաջիկա 24 ժամվա ընթացքում թռիչքի տոմս եւ անձը հաստատող փաստաթուղթ:

Ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաներ տեղական իշխանությունների նախաձեռնած օրինագծի դեմ, որի նպատակադրվել է կարգավորել Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը ՝ անձանց դատական  հետապնդման համար, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են:

Հասարակության  ճնշման ներքո տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Քերի Լամը օրինագիծը հանել էր օրակարգից, բայց դա չէր դադարեցրել հակակառավարական բողոքների ալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ