News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 22-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից գողություններ էին կատարվել:

Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10.50-ին ստացվեց: Հայտնում էին, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված օտարերկրյա դիվանագիտական ծառայության «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները:

Մեկնած օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում էր, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Գիշերը Սարյան փողոցի շենքերից մեկի բակում դարձյալ «Մերսեդեսի» կողային հայելիներ էին գողացել: Երկու ժամ անց բաժնում հաղորդում տվեց եւս մեկ քաղաքացի` նույնաբովանդակ մի գողություն էլ Լեոի փողոցում էր կատարվել: Մեքենան կրկին «Մերսեդես» մակնիշի էր:

Հետաքննություն իրականացնող մարմինը անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի եւ օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողություն անող երիտասարդին:

Սակայն կասկածյալի միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր. անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը եւ, որ ամենակարեւորն էր, հայտնաբերել նրան:

Վերջին հաղորդումից րոպեներ անց քրեական հետախույզները պարզեցին կասկածյալի ինքնությունը: 21-ամյա երիտասարդը, որ Ամիրյան փողոցի բնակիչ էր, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ