News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Հարավ-Չինական ծովում լարվածության աճի ֆոնին Ասիայի երկրներին կոչ է արել պաշտպանել իրենց «անկախությունն ու ինքնիշխանությունը», փոխանցում է AFP-ն:

Մորիսոնի հայտարարությունը հաջորդել է ՀՉԾ-ում Չինաստանի «էսկալացիայի» առիթով Չինաստանին ուղղված ԱՄՆ քննադատությանը: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է ռազմական նավերի տեղակայման, ծովում զինված ֆորպոստների կառուցման համար:

Մորիսոնը հայտարարել է, որ Ավստրալիան աջակցում է «միջազգային իրավունքի սկզբունքին»՝ Չինաստանին չանվանելով: «Խոսքն այն մասին է, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր կարողանա համոզված լինել սեփական անկախությանն ու ինքնիշխանությանը»,- Վիետնամ ուղեւորվելիս ասել է նա լրագրողներին:

Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը հայտարարել է, որ ինքը «խորապես մտահոգված է Հարավ-Չինական ծովում վերջին բարդ իրադարձություններով»՝ հարեւաններին կոչ անելով ուժ չկիրառել:

ՀՉԾ-ն Չինաստանի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Թայվանի եւ Բրունեի միջեւ վաղեմի տարաձայնությունների պատճառն է:

ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել էր, որ Չինաստանի կողմից հետախուզական նավի տեղակայումը ջրերում, որոնց հավակնում է Վիետնամը, «Պեկինի էսկալացիան էր ծովի պաշարների մշակմանը այլ հավակնողներին վախեցնելու նրա ջանքերի շրջանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ