News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը մտահոգություն է հայտնել Ճապոնիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման պայմանագիրը խզելու Սեուլի որոշմամբ:  Այս մասին նա հայտարարել է պաշտպանության նախարար Չժոն Կյոնդուի հետ հեռախոսազրույցից հետո, հաղորդում է Yonhap-ը:

Ճապոնիայի կողմից Սեուլի նկատմամբ արտահանման սահմանափակումների ֆոնին Հարավային Կորեան հայտարարել է Ռազամական տեղեկատվության ընդհանուր անվտնագության (GSOMIA)  համաձայանգրի դադարեցման մասին: Համաձայնագրի ժամկետն ավարտվում է նոյմեբերին:

«Մեր նախարարը Էսպերին տեղեկատվություն է տրամադրել, որը Հարավային Կորեային դրդել է նման  որոշում ընդունել՝ այդ թվում Ճապոնիայի ոչ անկեղծ  արձագանքը Հարավային Կորեայի տարատեսակ  ջանքերին (չլուծված խնդիրների կարգավորման ուղղությամբ)», - լրագրողներին ասել է ՊՆ պաշտոնյան:

«Մտահոգություն հայտնելով հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՝ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է երեք երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության շարունակման եւ սերտ հաղորդակցության կարեւորությունը», - հավելել է նա:

Հարցին՝ արդյոք Հարավային Կորեան մինչեւ նոյեմբեր GSOMIA-ի համաձայն հետախուզական տվյալներ  փոխանակելու է Ճապոնիայի հետ,  նախարարության պաշտոնյան ասել է, որ դա արվելու է «անհրաժեշտության դեպքում»: Երկկողմ պայմանագրի դադարեցումից հետո Սեուլը եւ Տոկիոն կարող են հետախուզական տվյալներով կիսվել  Սեուլի, Վաշինգտոնի եւ Տոկիոյի միջեւ կնքված տեղեկատվության փոխանակման եռակողմ համաձայնագրի (TISA) շրջանակում:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «խորը անհանգստություն եւ հիասթափություն  հայտնել այն կապակցությամբ, որ նախագահ Մուն Չժե Ինի ղեկավարությունը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ