News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկախության հռչակագրի ընդունումից նույնիսկ տարիներ անց մենք ստիպված էինք պայքարել անկախության հռչակագրում նշված դրույթները կյանքի կոչելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով 29 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրի կարևորության մասին։

«Օրինակ ազգային բանակի հետ կապված դրույթը.  մենք ունենք բազմաթիվ փաստեր, թե ինչպես 1991–ի գարնանը ԱԻՄ–ի նկատմամբ զանգվածային հետապնդումներ սկսվեցին նրա համար, որ մենք ասում էինք, որ հայ զինվորը չպետք է ծառայի սովետական բանակում, իսկ հայկական բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանը պառլամենտում ելույթ էր ունենում, ասում էր ոչ, մենք պայմանավորվել ենք, որ հայ տղաները պետք է ծառայեն Սովետական բանակում, բայց Հայաստանի տարածքում՝ կոնկրետ Վանաձորի գումարտակում, մինչդեռ դա հակասում էր հենց Անկախությա հռչակագրին։ Այդ ժամանակ շատերը դեռևս չէին պատկերացնում անկախության ամբողջ էությունը»,–ասաց նա։ 

Հայրիկյանը հիշեցրեց, որ Անկախության հռչակագրում ամրագրված է նաև Սահմանադրության գաղափարը.

«Այդ տեսակետից օգոստոսի 23–ի նշանակությունը շատ կարևոր է մեր պետականության վերականգնման գործում»,–ասաց նա և հավելեց.

«Այսօր մեր ներկա և նախորդ իշխանությունները շատ հաճախ վերանում են Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից, որովհետև դրանք իրենցը չեն եղել, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ Անկախության հռչակագիրը որոշիչ է եղել մեր պետականության համար։

Հիշեցնենք, որ 29 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի կողմից ընդունվեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»՝ դնելով պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Տպել
Ամենաշատ