News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել է արգելել էլեկտրոնային ծխախոտների արտադրությունն ու ներմուծումը, հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերը: Սա կարող է վտանգել այնպիսի խոշոր ընկերությունների ընդլայնման ծրագրերը, ինչպիսիք են Juul Labs-ը եւ Philip Morris International-ը:

Նախարարությունը  կառավարությանն  առաջարկել է հանրային շահերից ելնելով արգելել  ծխելու համար էլեկտրոնային սարքերը՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրոնային ծխախոտները «համաճարակ» չդառնան երեխաների եւ երիտասարդների շրջանում:

«Էլեկտրոնային ծխախոտները եւ նման տեխնոլոգիաները, որոնք խրախուսում են ծխսխոտի սպառումը կամ բացասաբար են անդրադառնում բնակչության առողջության վրա վտանգավոր են ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ օգտագործողների համար», - նշվում է ԱՆ հայտարարությունում:

Հնդկաստանի առողջապահության նախարարության նախագծի համաձայն, արգելքը կրկնակի խախտելու դեպքում կկիրառվի տուգանք ՝ մինչեւ 500 000 ռուփի (7000 դոլար) եւ ազատազրկում ՝ մինչև երեք տարի ժամկետով: Առաջին խախտման դեպքում կկիրառվի մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկում եւ 100 000 ռուփի տուգանք:

Նախարարության ծրագրերը հարվածելու են ամերիկյան Juul Labs Inc-ին, որը հույս ունի իր էլեկտրոնային ծխախոտը թողարկել Հնդկաստանում: Philip Morris-ը նւյնպես նախատեսում է  իր թութունի տաքացման էեկտրոնային սարք գործարկել Հնդկաստանում:

Սարքերի կողմնակիցներն ասում են, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի քիչ վնասակար են, քան ծխախոտ ծխելը:

Բայց ծխախոտի դեմ պայքարի շատ ակտիվիստներ դեմ են էլեկտրոնային ծխախոտներին ՝ պնդելով, որ դրանք կարող են հանգեցնել նիկոտինային կախվածության եւ մարդկանց դրդել ծխախոտի սպառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ