News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու եւ քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում:

Այնուհետեւ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաեւ նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաեւ զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ եւ բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է  առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար:

Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝  առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը
«Մենք արշավներ ենք իրականացնում Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակ ռեսուրսներ ուղարկելու համար, եւ կան ձեռնարկատերեր, որոնք հնարավորություններ են փնտրում` Բեյրութի նավահանգիստը վերակառուցելու համար...
ՃՏՊ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ…
«Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ…
Ամերիկացուն գրեթե 50 տարի հաջողվել է թաքնվել արդարադատությունից
Կալիֆոռնիայում տղամարդը զրկվել է իր բոլոր խնայողություններից բանկից դուրս գալուց հետո
Կորնեխոն կանխիկացրել էր բանկում գումարն իր տան վաճառքից հետո։ Երբ նա մոտեցել էր իր ավտոմեքենային, կողոպտիչը խլել էր նրա պայուսակը․․․
Զորավիգ կանգնենք Լիբանանին և լիբանանահայությանը. ՀՅԴ
Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին...
Ամենաշատ