News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ձեր որոշումը կայացնելուց առաջ, ձեր ընտանիքին տեղափոխեք Ջերմուկ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23–ին Ջերմուկում, դիմելով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ասաց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ջերմուկցիներից մեկը։

«Ավելի լավ է մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես։ Պայթեցումները որ լինում են, ամպն ամբողջությամբ նստում է մեր քաղաքի վրա։ Էդ փոշին ամբողջությամբ լցվում է ստեղ։ Երբ անձրև է գալիս, մեքենաներն ամբողջությամբ ցեխոտվում են»,–դժգոհեց քաղաքացին։

Մասնագիտությամբ բժիշկ ներկայացած ջերմուկցի տղամարդը փաստեր ներկայացրեց վարչապետի խոնակին՝ կապված Վայքում ժամանակին գործունեություն ծավալած հանքավայրի հետագա ճակատագրի վերաբերյալ։

«Վարչապետը փաստեր էր ուզում. ես Վայքում եմ ծնվել՝ մեծացել, էնտեղ հանքի շահագործումից 60 տարի հետո էլ մի թուփ անգամ չկա, մի մուկ անգամ չկա։ Էն քարը, որ Ամուլսարում է՝ պայթուցիկ է, դա բոմբ է դառնալու բոլորի համար՝ թունավոր բոմբ, օրենքով թաղեք դա, ուրիշ ճանապարհ չկա։ Ես բժիշկ եմ, դուք հաշվե՞լ եք, թե ինչքան մարդ է դառնալու հաշմանդամ, քանի երեխա է անոմալիաներով ծնվելու։ Եթե մեր երկրի համար քաղաքացին է բարձրագույն արժեքը, ապա մարդուն չեմ կարծում դա ձեռնտու է»,–վրդովված հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցը։

Ջերմուկցիներից մեկն էլ հայտարարեց, որ հարցը պետք է լուծվի հանրաքվեով։

«Դա ազգային անվտանգության հարց է և պետք է լուծվի հանրաքվեով, թե չէ ինչ–որ «Էլարդի» եզրակացության հիման վրա հիմնվելով չի լինելու. այստեղ պետք է աշխատի ուղիղ ժողովրդավարությունը, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանը»,–ասաց նա։

Վլադիրմիր Կարապետյանն էլ հայտարարեց, որ ջերմուկցիները ևս այս  իշխանություններին մանդատ են տվել և նրանց կարծիքը հաշվի կառնվի։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Ջերմուկ, որտեղ  շրջում է  տներով ու Ամուլսարի հանքի շահագործման թեմայով առանձին զրույցներ բունենաում բնակիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ