News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Անկախ պետությունը բարձրագույն արժեք է ղարաբաղցիների համար: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Վահրամ Բալայանը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին «ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշումները կայացնելու կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակներում պատգամավորների համատեղ նիստի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշված է, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը՝ 1988-1991 թթ. փաստացի անցկացված հանրաքվեով եւ ԼՂԻՄ ու Շահումյան շրջանի իշխանության մարմինների որոշումներով ամրապնդված, ժողովրդի՝ ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության ձգտումը»:

«Արցախցիների համար դա կարեւորագույն տոն է: Ժողովուրդը մեծ խանդավառությամբ է մասնակցում տոնախմբությանը»,-նշել է Բալայանը:

Սակայն տոնակատարության հետ մեկտեղ դա տարվա ընթացքում կատարված աշխատանքի ինքնատիպ հաշվետվություն է, հավելել է խորհրդարանի փոխնախագահը: Ընդ որում, դա ե′ւ իշխանության հաշվետությունն է ժողովրդին, ե′ւ հասարակության հաշվետվությունն է ինքն իր առջեւ:

«28 տարվա ընթացքում Արցախը բարդ ճանապարհ է անցել՝ պատերազմ, հետպատերազմյան դժվարություններ: Այժմ ղարաբաղցիները կառուցում են եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն, զարգացնում են դեմոկրատական ինստիտուտները: Դա են ցանկանում ինչպես իշխանությունները, այնպես էլ ժողովուրդը»,-ընդգծել է Վահրամ Բալայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ