News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում վնաս չի պատճառվի Ջերմուկի ջրերին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23–ին Ջերմուկում Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող բնակիչներին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Մասնագետների հետ եմ խոսել, ասում են, ջուրը, որտեղից որ գալիս է, շատ ավելի բարձր է գտնվում, քան հանքը, հնարավոր չէ, որ որևէ բան կպնի ջրերին, հականու՞մ եք»,–դիմելով բնակիչներին, ասաց Կարապետյանը։

Բնակիչները նշեցին, որ իրենց ստիպել են վաճառել իրենց հողերը հանքի տարածքի համար։

Մասնավորապես Գնդեվազ համայնքի  բնակիչ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ 4 մլն դրամով «Լիադիան» ընկերությանն է վաճառել է 7000 մ տարածքը։

«Մեր արոտները՝ 2000 հա ստիպողաբար վաճառվել է Լիդիանին։ Եթե 4 մլնը չես վերցնում, ուրեմն գերակա շահ են ճանաչում ու ձրի ձեռիցդ վերցնում են։ Ժողովրդին տոչնի չեն ասել իրենց գլխի գալիքը, թե ինչ է լինելու ձեր գլխին։ Այսօր ենք մենք տեսնում, թե ինչ է կատարվել Գնդեվազի տարածքում. մենք դեմ ենք և վերջ»,-ասաց բնաիչը։

Պողոսյանը դժգոհեց, որ «Լիդիանը» Կեչուտի ջրամբարից ջուր է վերցրել և թույլ չի տալիս, որ 9 համայնքների այգիներ ոռոգեն։

Կարապետյանն էլ հակադարձեց. «Կարո՞ղ ես ինձ ստիպելով իմ հողը վերցնես։ Ուրեմն Երևանում իսկապես ստիպելով  հող են վերցրել, հիմա դատարանում կարողացել ա հաղթել և 1 մլն դոլար է ստանալու: Բա դա ստիպելո՞ւ բան ա»:

Ի պատասխան՝ Գնդեվազի բնակիչն ասաց, որ եթե իր հողը բերեն նախկին տեսքին, նույն պահին 4 միլիոնը հետ կվերադարձնի «Լիդիանին»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Ջերմուկ, որտեղ  շրջում է  տներով ու Ամուլսարի հանքի շահագործման թեմայով առանձին զրույցներ ունենում բնակիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ