News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընթացիկ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկային գործընթացների շրջանակներում օգոստոսի 22-ից 23-ը համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաեւ ՊԲ-ի վարչության սպայակազմի եւ միավորումների հրամկազմի ներգրավմամբ:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը ճշգրտել են իրենց անելիքները մարտական պատրաստականության համալիր գործընթացների ժամանակ, իսկ ապա նաեւ անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են բանակի եւ միավորումների հրամկազմի ներկայացուցիչներն ու կառավարման մարմինները:

Իրականացված միջոցառման շրջանակներում համապատասխան զորային միավորների հրամանատարներն ու առանձին ոլորտի պատասխանատուներ հանդես են եկել զեկույցներով, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա եւ հավանական զարգացումներից բխող մարտավարական դրվագներ, փորձարկվել են այն բոլոր տեխնիկական միջոցները, որոնք վերջին շրջանում ներդրվել են ՊԲ-ի կառավարման համակարգում:

Ընդհանուր առմամբ 2019թ. 2-րդ կիսամյակի մեկնարկը մեր երկրի պաշտպանական համակարգի բոլոր օղակներում կյանքի է կոչվել արդյունավետության բավականին բարձր մակարդակով: Իսկ իրականացված մարտական պատրաստականության համալիր մարզումները եւս մեկ անգամ փաստել են, որ բանակային բոլոր ստորաբաժանումները ունակ են արագ արձագանքել օպերատիվ-մարտավարական իրադրության բոլոր տեսակի զարգացումներին, կատարել համապատասխան վերլուծություններ, ընդունել ու իրագործել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ եւս լիարժեք կերպով կապահովեն մեր երկրի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ