News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Այս ամբողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտը հետեւյալն է, որ մենք ինչ-որ X պահից էլ չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկի հրապարակում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, բոլոր ուղերձները անձամբ կարդացել եմ՝ 100-ավոր էջերով: Այս քրեական գործն էլ հարուցվել է իմ նախաձեռնությամբ: Միջազգային փորձաքննությունը եւս եղել է իմ նախաձեռնությամբ եւ դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,-ասաց Փաշինյանը:

Ջերմուկցիներից մեկի դիտարկմանը, որ փորձաքննություն իրականացնողները ընդամենը մի քանի ժամով են եկել հանքի տարածք, վարչապետը հակադարձեց. «Ով եկել է, որ ներս մտնի, չեք թողել»:

Վարչապետը հավելեց, որ «Էլարդի» պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի, Սեւանի ջրերի հետ կապված վնաս չկա: Այդ ժամանակ տեղից ջերմուկցիները սկսեցին բղավել, որ սարից իջնող գետերի վրա ազդեցություն լինելու է, ինչը բարկացրեց Փաշինյանին:

«Եղբայր, հասկացանք: Չենք լսում իրար, եկեք դուք էստեղից խոսեք, ես ձեզ լսեմ»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանը ճիշտ Սիլիկոնային հովտի չափ է, այսինքն մեզ հանք պետք չի». Սիլիկոնային հովտում աշխատող հայը՝ Փաշինյանին
Ոչ ոք չի ուզում գնալ Հայաստան, որտեղից ուրան ու ոսկի է դուրս գալիս ու թունավորում...
Վարչապետը կարծես շրջանցում է փորձագետների գնահատականը և նոր ճշմարտություններ փնտրում․ հայտարարություն
Նույն դժգոհությունն է առաջանում, երբ նա համեմատում է Ամուլսարի բարձրադիր գոտում ջրավազան լեռնազանգվածի վրա․․․․
Եթե իրենք լավ փնտրեն, անպայման գտնելու են, որ հանքի շահագործումը աղետ է. բնապահպան
Նա նշեց, որ առժամանակ դադարեցրել են ակցիաները եւ սպասում են Կառավարության հետագա քայլերին…
Գնդեւազում ծեծկռտուքի մասնակից Ամուլսարի 3 պաշտպանների կալանքը կանխակալ եւ խտրական վերաբերմունք է. «Սասնա ծռեր»
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին կեղեքած եւ պետությունը քայքայած, անգամ պետական դավաճանություն եւ/կամ սպանություն...
Ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն
Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ...
«Քանի կանք, ոչ մի հանք», «Մենք ենք մեր սարերը» կարգախոսներով ակցիա վարչապետի կեցավայրի մոտ (ֆոտո)
Ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են պաստառներ...