News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը վարույթ է ընդունել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործը։

Գործով ամբաստանյալի կարգավիճակում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեեւը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Ռազգիլդեեւը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում եւ տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետտա Ղուկասյանին, հետեւել է նրան: Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեեւից, փոխել է իր քայլերի ուղղությունը եւ քայլել սեփական տների ուղղությամբ: Այնուհետեւ Անդրեյ Ռազգիլդեեւը, հասնելով Ջուլիետտա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ղուկասյանը դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով շտապբուժօգնություն ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

Անդրեյ Ռազգիլդեեւի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ