News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ  եւ անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Անդրիաս Ղուկասյանի գլխավորած Հայ Կառուցողական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար: Մենք կարեւոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաեւ քաղաքացիական հանրության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի եւ լիարժեք:

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը:  Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե հանքը շահագործվի, պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի. Հայկ Բարսեղյան
Նա հավելեց, որ գիտնականների զեկույցն ու քարտեզագրումը…
Վախենում են, որ Փաշինյանն իրենց կվռնդի՞. Քաղաքագետը` իշխանական պատգամավորներին
Քաղաքագետը նշեց, որ ակտիվիստների պահանջները չեն բավարարվի, եթե դրանք չլինեն շատ խիստ…
Լուծեք խնդիրը եւ կանխեք զանգվածային բողոքի դրսևորումները. հրապարակվեցին նախաձեռնության պահանջները
Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը…
Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի 3 ուղղությունների մասնակիցները հասան Ազատության հրապարակ
Քայլերթի մասնակիցները Կառավարության շենքի մոտով անցնելով մի պահ կանգ առան...
Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան
Նշենք, որ Ջերմուկից եկած ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ այսօրվա քայլերթին…
Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում. Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից ավտոերթ է մեկնարկել դեպի Երեւան
Ավտոերթը մեկնարկել է Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից…