News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ը Արցախի պատմության ամենալուսավոր էջերից մեկն է։ Այս մասին NEWS.am-ին ասել է Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Արցախի ազատագրական շարժումը սկսվել է ոչ թե 1988-ին, այլ ավելի շուտ՝ Ադրբեջանին Ղարաբաղը բռնակցելուց հետո։ Սակայն 1988-ին ժողովրդական ալիքն ավելի բարձր էր, ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց։

Ստացվեց այնպես, որ 1991 թվականի օգոստոսի 30-ին խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշում ընդունեցին դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Արցախցի ժողովրդի պատասխանը երկար սպասել չտվեց։ Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանը, որտեղ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Իսկ արդեն դեկտեմբերի 10-ին անցկացվեց անկախության հանրաքվեն, հիշեցրել է Վարդգես Բաղրյանը։ Սեպտեմբերի 2-ից հետո տեղի ունեցավ Ելցինի եւ Նազարբաեւի այցը, ապա Ստեփանակերտի վրա ընկավ առաջին «Ալազանը», սկսվեց պատերազմը։

«Ես այն ժամանակ  պատգամավոր չէի, բայց ներկա էի նիստին որպես հեռուստատեսության եւ ռադիոյի կոմիտեի նախագահի տեղակալ։ Պահպանվել են բազմաթիվ տեսագրություններ այդ պատմական նիստից։ Նայելով դրանք՝ ամեն անգամ նորից հուզվում եմ։ Իհարկե, մենք չէին մտածում, որ մեզ սկուտեղի վրա անկախություն են մատուցելու։ Եվ ես կարծում եմ, որ այն ժամանակ դա ճիշտ քայլ էր։ Դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Հայաստանի հետ վերամիավորվելուց, այդ վերամիավորումը եղել եւ մնում է շարժման գերնպատակը։ Անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային ճանաչում ստանա։ Դրանից հետո հայ ժողովուրդը կանի իր ընտրությունը։ Անձամբ ես կարծում եմ, որ դա պետք է լինի միասնական պետություն»,- ընդգծել է պատգամավորը։

Ինչպես կարծում է Վարդգես Բաղրյանը, արցախցի ժողովրդի արդարացի պայքարում հոգնածներ չպետք է լինեն։ Ով հոգնի, նա կպարտվի։

«Բայց սեպտեմբերի 2-ը մնում է Արցախի ամենալուսավոր էջերից մեկը։ Ես հպարտ եմ, որ եղել եմ պատմության ծնվելու վկան»,- ամփոփել է Բաղրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ