News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am–ին հայտնի է դարձել «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի շարժառիթը։ Մեր տեղեկություններով՝ գործարարը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։

Մանուկյանը կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկություների՝ դեռեւս 2017–ի հուլիսին մի խումբ անձինք, որոնց թվում եղել են նաեւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, այցելել են Մելիք Մանուկյանի գործարան եւ  առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, արդյունքում վիճաբանություն է սկսվել։ Այնուհետեւ քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն սեղանին դրված շշով հարվածել է Մանուկյանի գլխին, ինչից հետո միջադեպին են խառնվել գործարանի աշխատակիցները եւ ճանապարհել են անցանկալի հյուրերին։

NEWS.am–ը քննչական կոմիտեից հետաքրքրվեց, արդյոք քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ ունի՞ «Ազատանցի Պետո» անունով անձը, սակայան մեզ պատասխանեցին, որ գործով նման անձ չի անցնում։

Ավելի վաղ մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ են կիրառել եւ ստիպել, որպեսզի վերջինս խոստովանի, թե իբր դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով։ Խոստացել են, որ եթե նա այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, ապա իրեն եւ ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ նրանք անհոգ կապրեն: 

Փաստաբանի վկայությամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ պաշտպանը դեռեւս օգոստոսի 19–ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որտեղից հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութերն նախապատրաստելու։

Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը։

 Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ