News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրավական համայնքը երկրորդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։ Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը «Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ» վերնագրով հոդվածում։ 

«Պատանդի և քաղբանտարկյալի միջև կա որակական տարբերություն։ Քոչարյանի հանդեպ չի պահպանվում դատաիրավական որևէ նորմ։ Նա բանտում է, որովհետև այդպես է ուզում մեկ հոգի։

Քաղբանտարկյալի համար հարմարեցվում է որևէ հոդված, լինում են դատարավարություններ և հաճախ արտաքուստ պահպանվում են դատավարական ընթացքի բոլոր նորմերը։

Պատանդի պարագայում այս ամենը բացակայում է։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե Ռ. Քոչարյանին ինչի մեջ են մեղադրում։ Մեղադրող կողմը ինքն է ասում, որ մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի, մեղադրում են մի հոդվածով, որը այն ժամանակ չի եղել, անտեսում են նրա անմեղությունը ապացուցող ցուցմունքների 99 տոկոսը և հենվում ընթացում հերքված 1 ցուցմունքի վրա։

Պատանդի և քաղբանտարկյալի կարգավիճակները տարբերվում են նաև պաշտպանության իմաստով։ Շատ հաճախ քաղաքական հայացքներով այս կամ այն շրջանակները չեն ընդունում կոնկրետ դեպքով «քաղբանտարկյալ» ձևակերպումը։ Սա այդպես է ոչ միայն Հայաստանում։ Բայց պատանդի դեպքում քաղաքական հայացքներ չեն կարող լինել։ Երբ տեռորիստները պատանդ են վերցնում քաղաքացիական ինքնաթիռ, ոչ ոք չի քննարկում ինքնաթիռի ուղևորների քաղաքական հայացքները, կրոնական կամ աշխարհքաղաքական տարբերությունները․նրանք բոլորը պատանդ են, և գործադրվում են բոլոր ջանքերը՝ նրանց ազատման համար։

Ռ. Քոչարյանի պահով նույն վիճակն է։ Ոչ ոք չի պահանջում որևէ մեկից՝ լինել Քոչարյանի քաղաքական համախոհը կամ չի պահանջում՝ ցանկանալ նրա վերադարձը իշխանության։ Ամենևին։ Բայց այսօր բոլոր քաղաքական և այլ տարբերությունները պետք է դնել մի կողմ և հասնել նրա՝ պատանդի կարգավիճակից դուրս գալուն։ Անգամ նրա քաղաքական հակառակորդները կամ «ոխերիմ բարեկամները», լայնախոհ լինելու դեպքում, պիտի հասկանան պահի նրբությունը։

Մեծ հաշվով, միայն Քոչարյանի ազատության մեջ է հնարավոր նրան քննադատել, մեղադրել կառավարման ընթացքում այս կամ այն սխալի, բացթողման կամ տապալման մեջ։ Որովհետև միայն այդ դեպքում նա հնարավորություն կունենա՝ հավասար պայմաններում պատասխանելու, առարկելու կամ նաև՝ համաձայնելու։ Հակառակ դեպքում պատանդառուի հոգեբանություն է՝ զենքի տակ, անազատության մեջ պահվող մարդուն պահանջներ ու մեղադրանքներ ներկայացնել»,- գրել է վերլուծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեմ ուզենա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից. Արմեն Աշոտյանը` Քոչարյանի գործի մասին
Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է թե քաղաքական…
Մեր հարցադրումները չեն արվում հումոր անելու կամ ուժեղ տղա երեւալու համար. Արամ Օրբելյան
Անդրադառնալով դատավորին ներկայացվող ինքնաբացարկի միջնորդությանը` Օրբելյանը նշեց…
Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը. Լևոն Քոչարյան
Այն պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո չի հետաքրրքվել, թե ինչու քրեական գործ չի հարուցվում...
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան ԱԱԾ
Եկել ենք ողջունենք մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանին...
Գուցե սա զուտ ներքաղաքական պրոցես չէ. Լևոն Քոչարյան
Եթե դատավոր Աննա Դանիբեկյանը այսպիսի որոշումներ է կայացնում, ենթադրաբար իր վրա իշխանության կողմից ճնշումներ կան...
Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչեւ դա ասածներից. Ալումյանը` «վնգստացող դատավոր» արտահայտության մասին
«Մեզ մոտ պրակտիկա է, որ բոլորն այդպիսի արտահայտություններով են սկսել դատարանին ընդունել…»