News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մտադիր է առաջարկել «յոթյակի» երկրներից Բիարիցում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ համագործակցության համաձայնագիր կնքել կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում «Մեծ յոթյակի»երկրները և մի շարք գործընկերները, մասնավորապես, աֆրիկյան պետություններն ու իրապես ժողովրդավար երկրները, կարող են պարտավորվել վերացնել կանանց նկատմամբ խտրականության գոյություն ունեցող դրսևորումները, օրինակ, ընդունել նոր օրենքներ և պայքարել կանանց նոր իրավունքների և նրանց կարգավիճակը բարելավելու համար»,-հայտարարել է Մակրոնը:

Այդ կապակցությամբ նա տեղեկացրել է, որ ֆրանսիական պետությունը առաջիկա ամիսներին միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ օրենսդրական բնույթի, կանանց տնտեսական ինքնուրույնությունն ամրապնդելու համար: «Դեռեւս կան ոլորտներ, որոնցում Ֆրանսիան գտնվում է գոյություն ունեցող համաշխարհային չափանիշներից ցածր մակարդակում: Կան խնդիրներ, որոնց շուրջ պետք է բարելավել իրավիճակը»,-խոստովանել է Ֆրանսիայի առաջնորդը: Ինչպես բազմիցս շեշտել են երկրի իրավապաշտպան կազմակերպությունները, Ֆրանսիայում կանանց աշխատավարձը մի շարք բնագավառներում 20-25 տոկոսով պակաս է՝ ի տարբերություն տղամարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել