News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


29 տարի առաջ այս օրը 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Այն հիմնվում էր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։ Անկախության հռչակագրից հետո 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագուն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հռչակագրի սկզբունքերից, նշանակությունից խոսելով՝ եկավ հասավ մեր օրեր։ Ըստ նրա՝ որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունն իրականում մերժվեր, պետք էր Սահմանադրությունը փոխել, մի բան, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ու չարեց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով հասավ Ջերմուկ, նրան սպասում էին այստեղ Ամուլսարի փորձաքննության արդյունքերի հրապարակումից հետո։ Փաշինյանն ինքն էլ խոստացել էր, որ երբ դրանք պատրաստ լինեն, թևի տակ է դնելու, գնա Ջերմուկ։ Եվ ահա հանքի հարեւանությունից դժգոհ քաղաքում նրան դիմավորեցին վանկարկումներով։

Հրապարակում վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ փորձելով համոզել, որ հանքը Ջերմուկի ջրերին ու օդին չի վնասի ։

Փաշինյանը հետո կսկսեց տուն առ տուն շրջել եւ Ամուլսարի թեմայով զրուցել բնակիչների հետ։

Ջերմուկից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց հարեւան համայնքեր ։

Գյուղացիների հետ հանդիպման մեկ այլ դրվագում Փաշինյանը զրույցի բռնվեց «Լիդիանի» աշխատակցի հետ, որը նույնպես Գորայք համայնքից էր։

Նիկոլ Փաշինյանին բնակիչները հրաժեշտ տվեցին նախկին տրամադրությամբ, ովքեր հանքին կողմ էին, սպասում են աշխատատեղերի, ովքեր դեմ են՝ էլի պնդում են, որ Ամուլսարը սար է մնալու։

Հայտնի է «Շշի Մելոյի» դեմ մահափորձի շարժառիթը։ NEWS.am-ի տեղեկություններով՝ գործարարը ցուցմունք է տվել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ ապակե տարաների իր գործարանում տեղի ունեցած միջադեպն է։ Մանուկյանը կասկած է հայտնել, որ պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է։ Ըստ մամուլի՝ դեռեւս 2017–ի հուլիսին մի խումբ, որի մեջ եղել են նաեւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, այցելել էր «Շշի Մելոյի» գործարան եւ պահանջել, որպեսզի նա հումք գնի իրենց ասած մարդուց։ Գործարարը մերժել էր, սկսվել էր վիճաբանություն։ Այնուհետեւ Ազատանցի Պետոն սեղանին դրված շշով հարվածել էր Մանուկյանի գլխին, ինչից հետո խառնվել էին գործարանի աշխատակիցները եւ ճանապարհել անցանկալի հյուրերին։ Ավելի վաղ մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը NEWS.am–ին հայտնել էր, որ ոստիկանութայն բաժնում իր պաշտպանյալին ստիպել են խոստովանել, թե մահափորձի պաստվիրատուն ազատանցի Պետոն է։ Այդ ցուցոմունքի դիմաց նրան խոստացել են խոշոր գումար եւ ապաստան Շվեդիայում։ Ըստ փաստաբանի՝ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների հետևանքով Մխիթարյանն քրեակատարողական հիմնարկում ինքնավնասում է կատարել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն այն պահին, երբ անցնում էին Շշի Մելոյի մեքենաները։ Կալանավորվել են Շիրակի մարզի 3 բնակիչներ։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել գյումրեցի կնոջ՝ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործից։ Այն վարույթ է ընդունել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ամբաստանյալը ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեեւն է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայողը 2018-ի դեկտեմբերի 2-ին` ժամը 7-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, տեսնելով Ջուլիետտա Ղուկասյանին, հետեւել է նրան: Կինը խուսափելով փոխել է քայլերի ուղղությունը եւ շտապել սեփական տների ուղղությամբ: Ռուս զինծառայողը սակայն հասել է նրան բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխին եւ մարմնի տարբեր մասերին։ Ջուլիետտա Ղուկասյանը տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է: Նա Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից էր՝ հավաքարար, ըստ նախնական վարկածի՝ սպանվել է աշխատանքի գնալու ճանապարհին։

«Արմավիր» ՔԿՀ–ում այսօր՝ օգոստոսի 23-ին կալանավորի դի է հայտնաբերվել։ 64–ամյա Ժորա Հակոբյանին աշխատակիցը գտել է սավանով կախված պատուհանի ճաղավանդակից։  Նա ձերբակալվել էր այս տարվա հունիսին՝ կնոջը և աներորդուն սպանելու համար։ Ըստ պաշատոնական հաղորդագրության՝ Ժորա Հակոբյանը եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դրսևորել է ագրեսիվ վարք։ Օգոստոսի 12-ից նա հայտարարել էր հացադուլ և տեղափոխվել հատուկ առանձնացված խուց: Դեպքի հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ:

Երեկ՝ օգոստոսի 22-ին Դավիթաշենից «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել երեք դանակահարված երիտասարդներ։ Ոստիկանությունը շուտով պարզել է հանցագործության հանգամանքները։ Դավթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի խոհարարն ու մատուցողը իրար հետ վիճել են պատվերն ուշացնելու համար։ Վիճաբանությանը միջամտել են մյուս մատուցողները։ Արդեն հյուրանոցի բակում 22։30-ի սահմաններում 30-ամյա Արկադին դանակով հարվածել է երեք աշխատակիցների, 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանին, 24-ամյա Հակոբ Գևորգյանին և  25-ամյա Դավիթ Թովմասյանին։ Նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Հարուցվել է քրեական գործ։

Եվս մեկ կարեւոր հաղթանակ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ճանապարհին։ Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» երեկ որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Հանրապետական» ստադիոնում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Խաղից հետո սակայն երկրպագուների միջեւ բախում է եղել՝ թե ինչ պատճառով, դեռ հայտնի չէ։ Ստադիոնից հեռանալիս, ցանկապատից դուրս նրանք ծեծեծ ու հայհոյել են իրար, շապիկներ պատռել։ NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով 8 անձ է բերման ենթարկվել։ Նրանք այժմ ազատ են արձակվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Դոլարի փոխարժեքն այսօր մի փոքր աճել է՝ կազմելով 475դրամ: Եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 581, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 25 դրամ:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 23․09․2019
Փոխգնդապետն այժմ գտնում է զինվորական հոսպիտալում, ըստ բժիշկների՝ վերջին հետազոտությունն արձանագրել է բացասական դինամիկա․․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 20․09․2019
Այսօր դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․09․2019
Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 18․09․2019
Իշխող ՔՊ կուսակցությունն էլ վարչության նիստ էր հրավիրել, մասնակցում էր նաեւ վարչապետը․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․09․2019
Իսկ դատարանի բակում զուգահեռ ցույցեր էին՝ մի կողմում Քոչարյանի աջակիցներն էին․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․09․2019
Բանկային գաղտնիքը մատչելի դարձնելու որոշումից Փաշինյանը հայտարարեց, որ չի հրաժարվելու․․․․․