News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները հայտնել են, որ նահանգի դպրոցներից մեկի ուսուցիչն անցնում է հոգեբուժական զննություն այն բանից հետո, երբ նա պատմել է աշակերտներին, թե ինչպես կիրականացներ զանգվածային սպանություն, եթե լիներ հրաձիգ, գրում է Associated Press-ը:

Փոլք շրջանի շերիֆի գրասենյակում հայտնել են, որ Լեյքլենդ ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը բերման է ենթարկվել երկուշաբթի եւ ուղարկվել ստուգման:

Աշակերտներից մեկի խոսքով՝ Քիթ Քուք անունով ուսուցիչը հայտարարել է, որ ռումբ կթաքցներ դպրոցում, այնուհետեւ ոչ մեծ հրաձգությունից հետո կպայթեցներ այն:

Դատարանի որոշմամբ՝ Քուքը պարտավորվել է հանձնել իր մոտ առկա հրազենը, սակայն մաթեմատիկայի ուսուցչի մոտ որեւէ զենք չի հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ