News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ուրբաթ մուլտիմիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնի գործի կապակցությամբ անչափահասների բռնաբարության մեղադրանքերի մասին  հետաքննություն է սկսել, հայտնում է Fox News-ը:

Փարիզի գլխավոր դատախազ Ռեմի Հեյցն իր հայտարարությունում նշել է, որ նախաքննության անցկացման մասին որոշումը ընդունվել է «իր գրասենյակին փոխանցված մանրամասների եւ այսպես կոչված Էփշթեյնի գործով իրավասու ամերիկյան իշխանությունների հետ փոխանակման հիման վրա»:

Հետաքննությունում 15 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անչափահասների վերաբերյալ տեղեկատվություն կա:

Հետաքննության ընթացքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ միլիարդատեր Էփշթեյնին որպես ծննդյան օրվա նվեր մի անգամ աղքատ ընտանիքից 12 տարեկան ֆրանսուհիների էին  բերել:

Էփշթեյնը, որն ավելի վաղ անչափահասի հետ սեքսի համար իրեն մեղավոր ճանաչելուց հետո 13 ամիս բանտում էր անցկացրել, օգոստոսի 10-ին բանտախցում կախվել էր՝ մարդկանց առեւտրի վերաբերյալ դաշնային մեղադրանքների կապակցությամբ կալանավորված լինելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ