News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը շուրջ 300 քրեական վարույթ է բացել սաթի ապօրինի արդյունահանման համար եւ 30 միլիոն դոլարի մոտ 7 տոննա սաթ է առգրավել:

Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանության պետ Սերգեյ Կնյազեւը, հայտնում է pravda.com.ua-ն:

«Սաթի ապօրինի արդյունահանման փաստերի հիման վրա ոստիկանությունը սկսել է գրեթե 300 վարույթ, ընդ որում ավելի  քան 260 մարդ քրեական պատասխանատվության են ենթարկվել, մոտ 7 տոննա քար է առգրավվել», - նշել է Կնյազեւը, սակայն չի հայտնել, թե որ ժամանակահատվածում են ձեռք բերվել նման արդյունքներ:

Ազգային ոստիկանության պետը հավելել է, որ սեւ շուկայում 7 տոննա սաթի արժեքը սկսվում է 30 միլիոն դոլարից:

Իր հերթին Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծիք է հայտնել, որ սաթի ապօրինի արդյունահանման հարցը պահանջում է օրենսդրական կարգավորում:

Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա հստակ սահմանել սաթի բիզնեսի օրինականացման պայմանները, կանոնակարգել եւ պարզեցնել թույլտվության տրման ընթացակարգերը, ինչպես նաեւ խստացնել քրեական պատասխանատվությունը հանքերի ապօրինի արդյունահանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ