News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մահացել է ռուսական թատրոնի և կինոյի դերասան Վիտալի Լոգվինովսկին, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով Կալուգայի մարզի դրամատիկական թատրոնի կայքին:

Մահվան պատճառը չի նշվում: Ռուսաստանի ժողովրդական արտիստը 78 տարեկան էր:

Վիտալի Լոգվինովսկին 1965-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը («ԳԻՏԻՍ»), այունհետ աշխատել Պավլոդարի դրամատիկական թատրոնում եւ Վոլգոգրադի դրամայի թատրոնում: 1974-ին տեղափոխվել է Կալուգայի դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:

1983-ին Լոգվինովսկին դարձել է ՌԽՖՍՀ  վաստակավոր արտիստ, իսկ 2006-ին ժողովրդական արտիստ: Նա մասնակցել է  բազամթիվ բեմադրությունների, այդ թվում «Ամպրոպ», «Ամուսնություն», «Երեք քույրեր»:

Դերասանը նկարահանվել է նաեւ «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ