News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում առաջիկա G7 գագաթնաժողովը ստվերել է Ամերիկայի որոշ մերձավոր դաշնակիցներին հասցեագրած արտահայտություններով, հայտնում է Daily Mail-ը: 

Պետության ղեկավարը սպառնացել է Ֆրանսիայի համար այնպիսի մաքսատուրքեր սահմանել, «ինչպիսին նրանք նախկինում երբեք չեն տեսել» եւ «Մեծ յոթնյակի» հանդիպմանը պատրաստվող համաշխարհային առաջնորդներին բնութագրել է «հիմնականում բարեկամներ»:

«Մենք Ֆրանսիա ենք գնում: Մի քանի լավ օրեր կանցկացնենք: Կարծում եմ՝ անչափ օգտակար կլինի տեսնել մեծ թվով առաջնորդների, որոնք իմ բարեկամներն են՝ հիմնականում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը, այնուհետեւ ժպտալով հավելել է. «Ես չէի ասի 100 տոկոս դեպքերում, բայց հիմնականում»:

Ընդ որում՝ նա չի նշել, թե առաջնորդներից կոնկրետ ով իրեն դուր չի եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ