News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամերիկացի լրագրող Քլինթ Օլիվյեն պատահաբար տեսանկարել է իր ավտոմեքենայի կողքից անցնող Tesla էլեկտրաքարի ղեկին քնած վարորդին, հայտնում է Independent-ը: 

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, օրը ցերեկով, ճանապարհային բանուկ երթեւեկության ժամանակ:

Պարբերականը նշում է, որ ավտոմեքենան, ամենայն հավանականությամբ, ավտոպիլոտով էր ընթանում:

Երբ Օլիվյեն կնոջ հետ ընթացել է էլեկտրամոբիլի կողքից, տիկին Օլիվյեն բացականչել է. «Նա քնած է: Սա խելահեղություն է»:

Հոլովակը տարածվել է համացանցում եւ հարուցել օգտատերերի վրդովմունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ