News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ հետախուզական նպատակ ուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի դերում կարիք ուներ հասկանալ, թե ինչ է Ջերմուկն, ընդհանրապես: Վստահ եմ՝ ինքը տեսավ, որ սա կայացած առողջարան է: Պատահական չէր, որ նա այցելում էր մարդկանց բնակարաններ, ծեծում էր պատահական դռներ, փորձում էր հասկանալ, թե արդյոք իրոք գոյություն ունի հանրային մեծամասնություն, որը դեմ է Ամուլսարում հանքարդյունաբերությանը, թե՞ սա ուղղակի ուղղորդված մարդիկ են, ճանապարհ են փակել եւ այլն:

Վարչապետը տեսավ, որ բոլորն էլ ջերմուկում դեմ են հանքարդյունաբերությանը: Այդ բոլորին հնարավոր չէր ուղղորդել»,-ասաց նա:

Բունիաթյանի խոսքով, վարչապետի այցը չէ, որ պետք է գոհացնի Ջերմուկի բնակչությանը. «Բնակչությունն արդեն 1,5 տարի է, գիշերում է դրսում, հերթափոխով պաշտպանում են Ամուլսարը: Վերջնական հստակ որոշումը կարող է միայն գոհացնել բնակչությանը: Մենք չգիտենք, թե այս պրոցեսները որքան կտեւեն: Մենք առանց տեսախցիկների եւս խոսեցինք վարչապետի հետ, բայց խոսել ենք այն, ինչ խոսվել է հրապարակավ, ոչ մի նոր բան չկար: Մենք ստացանք տպավորություն, որ վարչապետի կողմից չկա կողմնապահություն, այնպես չէր, որ նա եկել էր մեզ համոզելու, որ ճանապարհները բացենք, կամ ասեր՝ մի բացեք: Վստահ եմ՝ վարչապետը չունի շահադիտական նպատակներ այդ հանքից: Ինքն այս պահին իրոք, իրավական ուղիներ է փնտրում, որ հարցը լուծվի նվազագույն վնասներով մարդկանց համար»,-ասաց ջերմուկցին:

Նա ընդգծեց, որ որքան էլ հարգեն վարչապետին, իրենց ծննդավայրում իրենք են որոշելու, թե ինչպես ապրեն: «Մենք չենք էլ ուզում պատկերացնել, որ պետք է վերադառնանք  հին Հայաստանի մեթոդներին, որտեղ ժողովրդավարությունը զսպվում էր ուժի միջոցով, մասնավորապես ոստիկանական ուժի միջոցով: Ես անձամբ որպես ՀՀ քաղաքացի չեմ հավատում, որ պետք է նոր Հայաստանում հարցերը լուծվեն ուժի միջոցով»,-ասաց Բունիթյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ