News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց; Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 %: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաեւ գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):

ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երեւակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմաված համապարփակ հաշվետվությունը (ռուսերեն), որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի եւ թորիումի հանքայնացումների մասին։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։

Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետեւյալը․

«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի եւ խուզահորերի տեղադիրքերի եւ քանակների  տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ  ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։

2) Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական եւ լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն  ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը եւ այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 եւ այլն) եւ կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են եւ հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի եւ այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը եւ շահագործումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք եւ չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս  իրավիճակի գնահատման համար։

Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից եւ անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները եւ ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա  «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երեւակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդյո՞ք Ամուլսարի պաշտպանների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Եթե չենք ստուգել, չենք պարզել, ինչպե՞ս պատասխանեմ ձեր հարցին…
Արթուր Գրիգորյանը գնացել է եւ բերել մի ծիծաղելի փաստաթուղթ. Փաշինյանը՝ Ամուլսարի խնդրի մասին
Ի՞նչ երաշխիք, ես տեղեկա՞նք եմ բերել այդ ժամանակ, որ այդ երաշխիքը կարող եմ տալ…
Մենք ունենք ՀՀ դատարանի որոշում` ճանապարհները բացելու վերաբերյալ. Վարչապետը` Ամուլսարի մասին
Եթե որեւէ ակտիվիստ կարող է այդպես ասել, Կառավարությունը չի կարող…
Չեմ կարծում՝ հանուն ճշմարտության ծախսված որեւէ գումար կարելի է համարել վատնված.Փաշինյանը` «Էլարդի» փորձաքննության մասին
Արձանագրենք մի բան, որ սկսված առաջին օրվանից Կառավարությունը…
Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի եւ մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին. «Սասնա ծռերի» հայտարարությունը
Կոչ ենք անում մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները եւ ակտիվ կերպով մասնակցել երթին...
Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին. Արթուր Ղազինյան
Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի...