News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հիմա նոր հրշեջ մեքենաները շատացան, եթե այն ժամանակ շուտ եկած լինեին, սենց չէր լինի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին խոսելով, նշեց առեւտրի կենտրոնի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանըն:

Վերջին հարցրեց, թե ինչ վտանգներ կան ներսում, որ կողմում կարող է կրակը տարածվել, ինչին Ալեքսանյանը պատասխանեց. «Պռոստը վառվում ա, չորս կողմն էլ տարածված է: Սկզբից 4 հատ 2-տոննանոց մեքենա է եկել»:

Նա նաեւ հավելեց, որ տեղյակ չէ, թե որն է հրդեհի պատճառը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով հասել է 7-ի:

Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 18 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին: Նա այցելել է դեպքի վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ