News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Բրիտանական HMS Defender ականակիրը կմիանա ԱՄՆ գլխավորած՝ Հորմուզի նեղուցի անվտանգության դիտարկման ծովային առաքելությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թագավորության ՌԾՈւ մամուլի ծառայությանը։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այս առնչությամբ նշել է, որ «Մեծ Բրիտանիան պատրաստ է պաշտպանել նավագնացության ազատությունն ամեն անգամ, երբ այն կենթարկվի փորձությունների»։

Ավելի վաղ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կստեղծի կոալիցիա՝ Պարսից ծոցում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով։ Հուլիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առաջարկել էր, որպեսզի կոալիցիային մասնակցեն տարբեր տարածաշրջանների պետություններ։

Մեծ Բրիտանիան օգոստոսի սկզբին հայտարարել է, որ կաջակցի միջազգային ծովային առաքելությանը Հորմուզի նեղուցի անվտանգության հետ կապված՝ այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավը կալանավորվել էր իրանական կողմից։ Համաձայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) հայտարարության՝ նավը, որը պատկանում էր շվեդական Stena Bulk ընկերությանը, կալանավորվել էր «միջազգային կանոնների խախտման» հետ կապված եւ ուղեկցվել մինչեւ ափ՝ ստուգման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել