News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը դիրքերի մերձեցում են գրանցել Իրանի միջուկային գործարքի եւ միջազգային առեւտրի հետ կապված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Presse-ին։

«Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջեւ կան Իրանի, Ամազոնիայի եւ առեւտրի հարցերով մերձեցման տարրեր»,- տեղեկացրել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը երկու ղեկավարների աշխատանքային ճաշկերույթի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում «ստեղծվել են պայմաններ (G7)-ի խմբի ներսում մերձեցման լավ մակարդակի եւ Դոնալդ Թրամփից պարզաբանումներ ստանալու համար» հիմնական թեմաների վերաբերյալ։ Աղբյուրը նշել է, որ քննարկվել են ինչպես այնպիսի հարցեր, որոնց շուրջ երկու ղեկավարների կարծիքները համընկնում են, այնպես էլ հարցեր, որոնց շուրջ նրանք տարակարծիք են։

Յոթնյակի գագաթաժողովը  տեղի է ունենալու օգոստոսի 24-26-ը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ֆրանսիական իշխանությունները, դրա գլխավոր թեման է լինելու պայքարն ընդդեմ անհավասարության տարբեր դրսեւորումների։ Շաբաթ օրը, ժամը 20.00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 21.00) նախատեսված է ոչ պաշտոնական ընթրիք յոթնյակի մասնակից պետությունների առաջնորդների համար, որտեղ նրանք ծրագրում են անդրադառնալ թեմաների լայն շրջանակի։ Չնայած այդ միջոցառումն է պաշտոնապես բացում գագաթաժողովը, բայց դեռ ցերեկը Ֆրանսիայի նախագահը հասցրել էր երկկողմ հանդիպում ունենալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչպես նաեւ առանձնազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։ Գագաթաժողովի սկսվելուց առաջ  եվրոպական պետությունների ղեկավարները եւ Եվրախորհրդի ղեկավարը կողմնորոշիչ հանդիպում են ունեցել՝ առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումների ճշգրտման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ