News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն անցկացրել է հրթիռների արձակման նոր սարքավորումների փորձարկումը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հսկողության ներքո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ շաբաթ Կիմ Չեն Ընը հետեւել է վերջերս մշակված շատ մեծ հրթիռային սարքավորման թեստային արձակմանը: «Թեստային արձակումը ցույց է տվել, որ նոր համակարգի բոլոր տակտիկական եւ տեխնոլոգիական բնութագրիչները հասել են նախատեսված պարամետրերին»,-ասվում է հրապարակված տեքստում:

ԿԺԴՀ-ում հրթիռների արձակումների մասին շաբաթ հայտնել է Ճապոնիայի կառավարությունը, որի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Փհենյանի կողմից արձակված հրթիռները բալիստիկ էին: Այդ աձրակումը որեւէ վտանգ չի ներկայացրել Ճապոնիայի անվտանգության համար, նշել են նախարարությունում: Հարավային Կորեայի զինվորականները, Yonhap-ի տեղեկություններով, հայտնել են, որ հրթիռները թռել են շուրջ 380 կմ դեպի Ճապոնական ծովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ