News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գյումրին այսօր՝ օգոստոսի 25-ին, նշում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է  «Վարպետների քաղաք» խորագիրը։

Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դուստրերի հետ։ Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հյուրեր են եկել նաեւ տարբեր երկրներից:

ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում՝ համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն:

Վարչապետը մասնակցեց հիմնանորոգված Շիրազի փողոցի վերաբացմանը։ Նորոգված փողոցի երկայնքով դրված էին տաղավարներ, որտեղ գյումրեցի վարպետները ներկայանում էին իրենց արհեստներով ու արվեստով։ Նիկոլ Փաշինյանն ուղեկիցների հետ շրջեց տաղավարներով, ապա այցելեց Սուրբ Նշան եկեղեցի, նաեւ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան եւ Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան:

Ժամը 20:00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:

Տոնական միջոցառումներով պայմանավորված վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչև ուշ գիշեր։ Մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին և 9:40-ին, իսկ վերադարձը Երևան 23:15-ին և 23:45-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ