News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը հայտարարել է, որ վճռականորեն դեմ կներկայանա Վաշինգտոնի՝ 550 միլիարդ դոլարի չափով չինական ապրանքների համար հավելյալ մաքսատուրքեր սահմանելու որոշմանը, եւ նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին դրա հետեւանքների մասին, եթե նրանց չդադարեն իրենց «սխալ գործողությունները», հաղորդում է Reuters-ը:

Ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կիրառելու է հավելյալ մաքսատուրք 5 տոկոսի չափով չինական ներկրված ապրանքների համար մի քանի ժամ անց, երբ Պեկինը հայտարարել է ամերիկյան ապրանքների համար իրենց պատասխան սակագների մասին շուրջ 75 մլրդ դոլարի չափով:

«Այդպիսի միակողմանի եւ ահաբեկող առեւտրային պրոտեքցիոնիզմը եւ առավելագույն ճնշումը խախտում են կոնսենսուսը, որը ձեռք էր բերվել Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից, խախտում են փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքը եւ լուրջ վնաս հասցնում բազմակողմանի առեւտրային համակարգին եւ նորմալ միջազգային առեւտրային կարգուկանոնին»,-ասվում է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:

«Չինաստանը հորդորում է Միացյալ Նահանգներին չթերագնահատել չինացի ժողովրդի վճռականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ