News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը բողոքել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղղաթիռների պատճառով Բուքինհեմյան պալատի առջեւ վնասված խոտածածկի կապակցությամբ, գրում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով The Sunday Times-ին:

Թրամփն այցելել էր Միացյալ Թագավորություն հունիսի սկզբին: Պարբերականի տվյալներով՝ նրա ուղղաթիռները վայրէջք էին կատարել պալատի մերձակայքում օրվա ընթացքում երկու անգամ: Մորիսոնի հետ զրույցը կայացել էր հաջորդ օրը: Թերթի տվյալներով՝ հանդիպման ընթացքում Ելիզավետա II-ն ասել է նրան. «Նայեք իմ բացատին. այն վնասված է»: Թերթը գրում է, որ բացատում խոտը վնասվել էր ուղղաթիռի շարժիչի եւ անիվների պատճառով:

Իր այցի ժամանակ Թրամփը հանգրվանել էր ամերիկյան դեսպանի առանձնատանը, որը գտնվում է պալատից 3 մղոն (4.8 կմ) հեռավորության վրա, նշում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ