News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը հասել են համաձայնության երկու երկրների առաջնորդների հետ բանակցություններում, որոնք, ինչպես եւ ակնկալվում է, կբանակցեն G7-ի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է AFP-ը:

«Մենք գրանցել ենք մեծ առաջընթաց»,-Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տոշիմիցու Մոթեգին ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ եռօրյա երկկողմանի բանակցություններից հետո:

«Այդ առաջընթացը կհաստատվի «մեծ յոթյակի» գագաթնաժողովի շրջանակում Ճապոնիա-ԱՄՆ հանդիպման ժամանակ, որտեղ կքննարկվի նաեւ հետագա գործողությունների մասին հարցը»,-ասել է Մոթեգին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սատարում են սերտ կապերը, սակայն Թրամփը հաճախ հայտարարում էր, որ Տոկիոն առավելություն ունի երկկողմանի առեւտրում եւ կոչ անում «ավելի արդար» հարաբերություններ կառուցել:

Լայթհայզերն ու Մոթեգին համաձայնել են, որ Ճապոնիան կհաստատի ԱՄՆ-ի գյուղատնտեսական արտադրանքի սակագներն այն մակարդակում, որը կիրառվում է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի անդամների նկատմամբ:

Երկու կողմերը համաձայնվել են, որ Ճապոնիան կնվազեցնի ամերիկյան տավարի եւ խոզի մսի սակագինը, չի սահմանի նոր քվոտաներ կարագի եւ յուղազերծված կաթի համար, հաղորդում է NHK-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին:

Կողմերը հույս ունեն կնքել վերջնական համաձայնագիրը սեպտեմբերի վերջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ