News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Սիրելի՛ գյումրեցիներ.

Այսօր տոնական օր է, Գյումրին նշում է քաղաքի տոնը: Առանձին ուրախությամբ եմ անդրադառնում այս տոնին, քանզի ինչ-որ բան հուշում է, որ տոնական տրամադրությունը քաղաքում կշարունակվի նաև հաջորդ օրերին:

Արհավիրքի, մաքառման ու հուսալքության տարիներից հետո, Շիրակ է եկել զարգացման ու վերելքի երկար սպասված շրջանը: Գյումրու օդում տոնական ելևէջներ կան ու լավատեսական փայլ՝ գյումրեցու աչքերում: Գյումրու հյուրերը ամեն հաջորդ այցի ժամանակ մի լավ նորության են հանդիպում իրենց սիրած քաղաքում: Ընդ որում, լավ լուրերն ամենուր են՝ փողոցների ու շենքերի բարեկարգումից, սոցիալական ծրագրերից ու բիզնեսի, զբոսաշրջության զարգացման աշխուժացումից, մինչև քաղաքի մշակութային

կյանքը՝ ներկայացումներ, փառատոններ, հայտնի ու նորահայտ անունների ելույթներ. մի բան, որ հատկապե՛ս կարևոր է մշակութային մայրաքաղաքի համար:

Վստահ եմ, որ այս բարեբեր շարժը շարունակական է լինելու ու էլ ավելի է զարգանալու հետագա տարիներին: Վստահ եմ նաև, որ գալիք տարիներին մեր երկու քաղաքների միջև համագործակցությունը

նորանոր բարձունքներ է գրավելու՝ բոլոր ոլորտներում:

Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ՝ մաղթելով լավ տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր եւ

գալիք բոլոր օրերին:

Սիրով՝

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության»,- գրել է քաղաքապետը։

Տպել