News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անվանել է Բեյրութի օդային տարածքում իսրայելական անօդաչու սարքերի ներխուժումը որպես հարձակում երկրի ինքնիշխանության վրա, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Բեյրութում երկու իսրայելական անօդաչու սարքերի ներխուժումը սպառնում է տարածաշրջանային կայունությանն ու ավելացնում է լարվածությունը: Հարիրին հայտնել է, որ խորհրդակցություն է անցկացրել նախագահ Միշել Աունի հետ այն մասին, որ հետագա քայլերը կձեռնարկվեն «նոր ագրեսիայի» կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ գիշերային ժամերին Բեյրութի հարավում նկատվել են երկու իսրայելական անօդաչու սարքեր: Դրանցից մեկն ընկել է եւ հայտնաբերվել Մուավադ շրջանում՝ «Հեզբոլահ» տեղեկատվական կենտրոնի մերձակայքում: Մյուսը պայթել է օդում, իսկ դրա անկման հետեւանքով հրդեհ է բռնկվել շենքում: «Հեզբոլահ»-ի նախագահը հայտարարել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները չեն խոցել անօդաչու սարքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել