News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը համարձակվել էր անցած շաբաթ արտահայտել իր ցանկությունը Գրենլանդիան գնելու հետ կապված, կարող էր մեսիջ ուղղել Չինաստանի եւ Ռուսաստանի հետ նոր պայքարի վերաբերյալ սառցե կղզու վերահսկողությունն ապահովելու համար, հաղորդում է NYP-ը:

Երկու կողմերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի հանդեպ, քանի որ կլիմայի տաքացումը հանգեցրել է նոր ծովային ուղիների հայտնաբերմանը:

«Թրամփի մոտեցումը, հնարավոր է, հիմարություն է, սակայն նա լուրջ ուղերձներ է ուղարկում Ռուսաստանին եւ Չինաստանին՝ այն է՝ Գրենլանդիայում մի խառնվեք»,- Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ռազմածովային նավատորմի նախկին ղեկավար, փոխծովակալ Նիլս Վանը: «Դա շրջադարձային փուլ է»:

Ռուսաստանն արդեն տեւական ժամանակ է, ինչ զգալի ռեսուրսներ է հատկացնում այդ տարածքում՝ հաճախակի օգտագործելով այն ռազմական հետազոտությունների համար: Սառույցի հալոցքի հետ մեկտեղ երկրում զարգանում են զինավարժանքները, բացվում են նոր ռադիոլոկացիոն կայաններ եւ ստեղծվում են ռազմաբազաներ:

Ապրիլին նորվեգացի ձկնորսը բռնել էր հանելուկային ծովախոզ արկտիկական ծովափին, որը հագեցած է հսկողության համար նախատեսված ռուսական սարքավորումներով, հաղորդում է Times-ը:

Չինաստանը եւս նախագծեր ունի Գրենլանդիայում: BBC-ի տվյալներով՝ Չինաստանը ձեռք էր բերել կոմերցիոն սառցահատեր: «Դրանք փնտրում են մատակարարման այլընտրանքային երթուղիներ այն դեպքում, եթե բախվեն Հարավ-Կորեական ծովում հնարավոր ապագա խնդիրների հետ»,-համարում է փորձագետ Ջոն Փոսթսոնը: «Չինացիները, անշուշտ, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում արկտիկական տարածաշրջանով անցնող նավագնացության համար պոտենցիալ ուղիների նկատմամբ, հատկապես, երբ կլիման տաքանում է, սառույցը հալչում, եւ այդ հյուսիսային ծովային ուղիները դառնում են ավելի բաց եւ մատչելի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ