News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան պարտավոր չէ վճարել ԵՄ-ին ամբողջական փոխհատուցում 39 մլրդ ֆունտ ստերլինգի չափով (48 մլրդ դոլար) առանց բրեքզիթի պայմանների մասին համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեպքում: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը ITV հեռուստաալիքի եթերում: «Եթե մենք դուրս գանք առանց համաձայնագրի, ապա դա, իհարկե, ճիշտ է, որ 39 մլրդ ֆունտ ստերլինգի պարտք չենք ունենա»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ջոնսոնը համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում բրեքզիթի պայմանների շուրջ համաձայնագիր կկնքվի, նրա խոսքերը հաղորդում է Sky News-ը: «Ես կարծում եմ, որ ներկայումս կա գործարք ունենալու իրական հնարավորություն, սակայն այդ համաձայնագիրը ստանալու համար մենք պետք է նախապատրաստվենք դուրս գալ [Եվրամիությունից] առանց դրա: Ես կարծում եմ, որ գործարքը կնքելու շանսերն ավելանում են»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ