News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բավականին սառն է արձագանքել եւ մերժել է Ֆրանսիայի ջանքերն Իրանի հետ միջնորդելու հարցում:

Նա հայտարարել է, որ ուրախ է, որ նախագահ Էմանուել Մակրոնը օգնության ձեռք է մեկնել Թեհրանին լարվածությունը թուլացնելու համար, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է սեփական նախաձեռնությունները, հաղորդում է Reuters-ը:

Եվրոպական առաջնորդները ջանք չեն խնայում մեղմելու զարգացող հակամարտությունը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ այն պահից, երբ Թրամփը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից եւ սահմանել է պատժամիջոցներ երկրի դեմ:

Մակրոնը, որը վերջին շաբաթների ընթացքում միջնորդելու ջանքեր էր գործադրում տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար, հայտարարել է LCI հեռուստաալիքին, որ «մեծ յոթյակը» պայմանավորվել է Իրանի հարցում համատեղ գործողություններ իրականացնել:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա ստորագրել է հայտարարությունը, որով Մակրոնը մտադիր է ելույթ ունենալ Իրանի հարցի շուրջ G7-ի անունից, Թրամփն ասել է. «Ես չեմ քննարկել դա: Ոչ»: Նա նշել է, որ Մակրոնը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող են բանակցել Իրանի հետ:

«Ես սատարում եմ նաեւ վարչապետ Աբեին, քանի որ նա նույնպես խոսում է Իրանի հետ, եւ նրանք ունեն շատ լավ հարաբերություններ, որքանով ես տեղյակ եմ: Սակայն Իրանն այլեւս այն երկիրը չէ, ինչպիսին էր 2.5 տարի առաջ: Մենք կձեռնարկենք մեր սեփական քայլերը: Սակայն, գիտեք, ես չեմ կարող խոչընդոտել մարդկանց խոսելու իրավունքը: Եթե նրանք ցանկանում են խոսել, թող խոսեն»:

Մակրոնը, որը ստանձնել էր լարվածությունը թուլացնելու նախաձեռնությունը, խուսափելով, որ միջուկային գործարքի ձախողումը կարող է «պայթեցնել» Մերձավոր Արեւելքը, ուրբաթ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջարկները, որոնք կարող էին մեղմել ճգնաժամը՝ ներառյալ ԱՄՆ-ի որոշ պատժամիջոցների կրճատման կամ Իրանին տնտեսական փոխհատուցման մեխանիզմը ներկայացնելու գաղափարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել