News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գյումրիում ոստիկանության աշխատակիցը թևից բռնած  հեռացրեց տարեց կնոջը, որը ուզում էր նամակ փոխանցել վարչապետին:

Կինը դիմադրում էր եւ բղավում՝ «5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ դառավ, հիմա աշխատանք չունի»։

Նշենք, որ գյումրեցիներից շատերն էին տեսնել ուզում Փաշինյանին, բայց ոստիկանությունը տարածքից հեռացնում էր բողոք ունեցող քաղաքացիներին։

Մինչ վարչապետը ընտանիքի հետ Սուրբ Նշան եկեղեցում էր, նրա թիկնապահները դրսից եկեղեցու դուռը շրջափակել էին՝ ներս չթողնելով որևէ մեկի՝ ոչ լրագրողներին, ոչ քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը ուղեկիցների հետ մտավ նաեւ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, ապա Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան: Դրանց մուտքերը եւս փակեցին թիկնապահները։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու օրն է, և քաղաքի տոնակատարությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տինոջ եւ դուստրերի հետ:

Տպել
Ամենաշատ