News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) կողմից Պետական Դումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինը գտնում է, որ անհրաժեշտ է չեղարկել մահապատժի մորատորիումը, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով «Պոդյոմ» Telegram-ալիքին:

«Ես կարծում եմ, որ այդ մորատորիումը պարտադրվել է Ռուսաստանին: Այն ամենը, ինչը պարտադրված է մեր երկրին կեղծ մարդկային արժեքների քողի ներքո, որոնք քարոզում է Եվրոպան, արվում է միտումնավոր մեր երկիրը քայքայելու համար: Մահապատժի մորատորիումը քայքայում է Ռուսաստանի Դաշնությունը»,-նշել է պատգամավորը: Ընդ որում՝ նա հրաժարվել է զբաղվել այդ հարցը քննարկելու նախաձեռնությամբ՝ նշելով, որ «այդ հարցի դիտարկումը վերաբերում է մեր երկրի նախագահին»:

Շերինի կարծիքով՝ պատժի բարձրագույն ձեւին արժանի են առնվազն նրանք, ովքեր մի քանի մարդ են սպանել: «Հիշո՞ւմ եք Միջին Ասիայից եկած կնոջը, որը կտրել էր նորածին երեխայի գլուխը (ըստ էության՝ խոսքը վերաբերում է դայակ Գուլչեխրա Բոբոկուլովային –խմբ.): Ձերբակալման ժամանակ նրան պետք էր պարզապես կրակել: Ափսոս, որ ուժայիններից ոչ ոք դա անելու համարձակություն չէր ունեցել»,-ասել է խորհրդականը:

Ավելի վաղ Կալուգայի մարզպետ Անատոլի Արտամոնովը հայտարարել էր, որ Մալոյարոսլավցում Հայրենական Մեծ պատերազմի 92-ամյա վետերանի սպանության պես հանցագործություններ կատարած մարդիկ արժանի են մահապատժի:

Ռուսաստանը մահապատժի մորատորիում էր սահմանել 1996 թվականին Եվրախորհուրդ մուտք գործելիս՝ վավերացնելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ