News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնագետները բացահայտում են առեղծվածային միջնադարյան կմախքի մանրամասները, որը հայտնաբերվել էր սրով, կացիններով եւ դանակներով 1920-ական թվականներին Պրահայի ամրոցում, հաղորդում է  Fox News-ը:

10-րդ դարին թվագրված մնացորդները հայտնաբերվել էին 1928 թվականին հայտնի չեխական ամրոցի բակում:

Կմախքն ու նշված առարկաները կիրառվել են որպես քարոզի գործիքներ ինչպես նացիստների, այնպես էլ Խորհրդային միության կողմից հաջորդող տասնամյակների ընթացքում: Նրան անվանում էին նացիստների վիկինգ եւ սլավոնական մարտիկ: Բոլորովին վերջերս դրանք դարձել էին անկախության համար չեխական շարժման մասը:

Ինչպես հայտարարել է հետազոտության գլխավոր հեղինակը՝ մարդաբանության եւ հնագիտության Բրիստոլի բաժնի պրոֆեսոր Նիկոլաս Սոնդերսը, մնացորդների հետ գտնված իրերն իրենցից ներկայացնում են կողմնակի (սակայն ոչ չեխական) առարկաների ամբողջություն, ինչպիսիք են սուրը, կացինն ու կենցաղային առարկաները, ինչպես դույլն ու դանակները:

Սոնդերսը նշել է, որ սուրն արժանի է հատուկ ուշադրության, քանի որ այն միակն է, որը հայտնաբերվել է Պրահայի ամրոցի վաղ միջնադարյան գերեզմաններում: «Հնարավոր է, որ նա ուներ սլավոնական ծագում եւ հարեւան տարածաշրջանից էր, որը տիրապետում էր հնագույն սկանդինավյան, ինչպես նաեւ սլավոնական լեզվին, կամ, գուցե, նա համարում էր, որ ինքն իսկական վիկինգ է»,-ասել է պրոֆեսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ