News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Գյումրիում այսօր` օգոստոսի 25-ին, բողոքի ակցիա ակնցկացվեց` ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Փափազյանը հայտնեց, որ իրենք այս ակցիայով աջակցություն են հայտնում Ամուլսարի համար պայքարող ակտիվիստներին:

«Մենք դեմ ենք Հանքի շահագործմանը, քանի որ հանքի շահագործման դեպքում ջրերն են աղտոտվելու, քանի որ ոսկին վերամշակելու են ցիանիդով, հետո էդ ցիանիդը հայտնվելու է ջրի մեջ: Էդ կապ չունի, որ մենք Գյումրիից ենք, էդ ջուրը չպետք է խմենք: Էդ ջուրը մեզ վրա էլ է ազդելու, Վայոց Ձորի մթերքը Գյումրի էլ է հասնելու, նաեւ հանքը Ջերմուկի մոտ է, այսինքն առողջարանում մարդիկ շնչելու են էդ օդը»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից Կարեն Ավագյանն էլ ասաց, որ Ամուլսարն առանց հանքի շարժումը համազգային բնույթ ունի, իսկ վարչապետի՝ Ջերմուկ այցի նպատակը իր համար պարզ չէ մինչ այժմ. «Եթե իրեն պետք էր առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալ, կարելի էր ուղղակի շատ հանգիստ, առանց լրատվամիջոցների այցելել, էդ ամեն ինչը տեղում տեսներ, իսկ լրատվամիջոցներում լուսաբանումը դիտարկում եմ նույնպես մեկ ազդեցության փորձ հանրային կարծիքի վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման, հանդիպման մասնակիցները դժգոհ են արդյունքներից: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ հանդիպել քաղաքի բնակիչների հետ, նաեւ եղել է հարակից գյուղերում: Բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել հանքարդյունաբերությանը:

Վարչապետը հայտարարել է, որ հանձնարարել է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ լրացուցիչ ուսումասիրության՝ պարզելու համար, թե արդյոք անհրաժեշտություն կա նոր ՇՄԱԳ անցկացնելու:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը, տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ, Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Ազգային ժողովից եւ կառավարությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի նախագծի օճառե պղպջակները
Հաշվի առնելով, որ Ամուլսարի զարգացման ծրագիրը առաջացնում է փորձագետների եւ հանրության ընդգծված բացասական արձագանքը, NEWS.am-ի թղթակիցը դիմեց իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին․․․
ԵԱԶԲ-ն Ամուլսարի հանքավայրի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել
Նախնական գնահատմամբ՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչեւ օգոստոսի վերջ․․․
Chaarat Gold ընկերությունը դադարեցրել է Lydian Armenia-ի գնման բանակցությունները
Ընկերությունը չի կարողանում համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը հատկացված ժամկետում...
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ