News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է լրագրողներին էքզիթ փոլի արդյունքերի տեսքով տարածվող տեղեկատության՝ իրականության հետ անհամապատասխանության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Աբխազիայում ոչ մի էքզիթ փոլ չի անցկացվում: Տեղեկատվությունը, որ հրապարակվում է այսօր սոցցանցերում, չի համապատասխանում իրականությանը: Ահա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը»,-լրագրողներին ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Ելենա Լաբախուան:

Կիրակի Աբխազիայում անցկացվում են նախագահական ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Քվիցինիան եւ ԱԱԾ նախկին ղեկավար Ասթամուր Թարբան: Աբխազիայի ղեկավարի հետ միաժամանակ ընտրվելու է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ